ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
05.03.2017 | 21:47

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք: Կուսակցություններից ընտրապայքարում են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», ՀՎԿ-ն և ՀԿԿ-ն: Դաշինքներից ընտրողների ձայների համար պայքարում են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կոնգրես-ՀԺԿ»-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը։


ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ ցուցակի առաջին համարն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Հայկական վերածնունդի» առաջին համարն է Արթուր Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, ՀԿԿ վարչապետի թեկնածուն և առաջին համարը Վազգեն Սաֆարյանն է: «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանը, «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքում առաջին համարը Սեյրան Օհանյանն է, «Ելք» դաշինքի ցուցակում առաջին համարը Էդմոն Մարուքյանն է:


Ըստ ԿԸՀ-ի առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել 180-ի: Ըստ ոստիկանության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 միլիոն 564 հազար 734-ն է։

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ